երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Գերեվարված 2 հայ զինծառայողների հարազատների հետ զրուցել ենք, նրանց մասին տեղեկություն ենք փոխանցել միջազգային կառույցներին. Անահիտ Մանասյան

Գերեվարված 2 հայ զինծառայողների հարազատների հետ զրուցել ենք, նրանց մասին տեղեկություն ենք փոխանցել միջազգային կառույցներին. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձել է գտնել տարբերակներ միջազգային գործընկերներին ինֆորմացիա փոխանցելու համար Հայաստանի տարածքից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Մենք զրուցել ենք նրանց հարազատների հետ, մոտավոր խոսակցություններ կազմել մինչ այդ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին եւ քաղաքացուց ստացված ինֆորմացիան անգլերեն թարգմանված ուղարկել ենք միջազգային կառույցներում։ Ես այս խնդիրը բարձրաձայնում են միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում, որովհետեւ մենք գործ ունենք գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, եւ նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- նշեց նա։

  • Կիսվել: