երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է. ԱԱԾ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթը

Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, КГБ գործակալ է. ԱԱԾ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Այս մասին հայտնել են ԱԱԾ-ից՝ Civic.am-ի հարցմանն ի պատասխան։

ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ, առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։ Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։

Կից ներկայացվում է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ համագործակցության հանգամանքը հավաստող գաղտնազերծված փաստաթղթի օրինակը։

  • Կիսվել: