երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եթե նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, տպավորություն կստեղծվի, որ ամեն օր սպանություն է. ՆԳ նախարար

Եթե նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի, տպավորություն կստեղծվի, որ ամեն օր սպանություն է. ՆԳ նախարար

Հայաստանը Սիցիլիա չէ, ես նշեցի, որ 3.2 % հանցավորության անկում ունենք և սա միայն ու միայն իրավապահ մարմինների ջանքերի արդյունքն է։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Դիտարկմանը, որ պարբերաբար՝ ամիսը մեկ ահասարսուռ դեպքերի  ենք ականատես լինում՝ նախարարը հարցրեց,  թե լրագրողը ենթադրում է, որ Հայաստանում ընդհանարպես հանցագործություններ չպե՞տք է լինեն. «Ինչ-որ մի երկիր կա՞, որը սպանությունից ապահովագրված է։ Հորդորում եմ լինել օբյեկտիվ և տեսնել, որ այլ երկրում դպրոցներում խանութներում ահաբեկչություններ են լինում, զանգվածային սպանության իրավիճակներ կան, իսկ Հայաստանը նմանատիպ իրավիճակներից զերծ է և որևէ մեկը չի կարող հակառկը պնդել։

«Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել՝ վերհիշեցնել 2017թ, 2018 թ տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը լուսաբանվի, մի օր այլ իրավիճակ, մի օր՝ մեկ այլ իրավիճակ, տպավորություն կարող է  ձևավորվել, որ ամեն օր այդպես է»,- նկատեց Արփինե Սարգսյանը։

  • Կիսվել: