ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Գլխավոր դատախազություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այցելել են Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը հուլիսի 14-ին հյուրընկալել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրներին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Արսենյանն ունկնդիրներին ներկայացրել է Դատախազության լիազորությունների շրջանակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում, համակարգի առաջնահերթությունները, խնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացին, կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին, կոռուպցիոն երևույթների վերաբերյալ անանուն հաղորդում ներկայացնելու ազդարարման հարթակին: Էդգար Արսենյանը պատասխանել է նաև Դպրոցի ունկնդիրների հարցերին:

  • Կիսվել: