չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Երևանում 36-ամյա տղամարդու են սպանել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երևանում 36-ամյա տղամարդու են սպանել. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել է:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: