երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Երևանի ծննդատներից մեկում ծննդկանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

Երևանի ծննդատներից մեկում ծննդկանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել: Ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին  հայտնեցին ՀՀ ՔԿ-ից:

«2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից:

  • Կիսվել: