երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ե՞րբ կսկսի գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը. Արփինե Սարգսյանը մոտավոր ժամկետ նշեց

Ե՞րբ կսկսի գործել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը. Արփինե Սարգսյանը մոտավոր ժամկետ նշեց

Վերջերս երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այստեղ եղել, ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը և հանձնակատար Բրյուները, շատ դրական քննարկումներ ենք ունեցել, որովհետև երկու հանձնակատարներն էլ արձանագրել են, որ ՀՀ ՆԳՆ–ն որպես համակարգող գերազանց կատարել է իր առջև դրված խնդիրը և սա է պատճառը եղել, որ ռեկորդային արագ ժամանակահատվածում մենք ստացել ենք գործողությունների ծրագիրը։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացին։

«Ընդ որում շատ միջոցառումներ, որոնք կակնկալեինք, որ օրինակ առաջիկա տարիների կտրվածքով պիտի կատարվեր, այսօր մենք արդեն կատարել ենք։ Եվրոպացի երկու պաշտոնյաներն էլ փաստել են, ր շատ իրատեսական է վիզաների ազատականացումը Հայաստանի Հանրապետության համար։

Մենք ներհանրապետական կտրվածքով մեր առջև խնդիր ենք դրել, որ մոտ երկու տարվա կտրվածքով պիտի ավարտենք բոլոր միջոցառումների կատարումը։ Դա շատ իրատեսական է, որովհետև սա շատ ներդաշնակ է ՀՀ կառավարության ռեֆորմների օրակարգին և այնպես չի, որ գործողությունների ծրագրի բովանդակությունը մեզ պիտի թելադրի սկսել ինչ-որ մի բան անել։

Մենք շատ իրատեսական պրոցես ունենք և եթե նույն տեմպը պահպանենք գործողությունների ծրագրի իրականացման, առաջիկա տարիներին կունենանք ազատ վիզային ռեժիմ»,– հայտարարեց նա։

  • Կիսվել: