հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հшրվшծներ հասցնելու մեջ

Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հшրվшծներ հասցնելու մեջ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա:

  • Կիսվել: