հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Դու 687000 քաղաքացու «բ*-ի տղա» անվանող կոնկրետ շրջանակի հայհոյելու «իրավունքների» պաշտպանն ես. Աղաջանյանը՝ ՄԻՊ-ին

Դու 687000 քաղաքացու «բ*-ի տղա» անվանող կոնկրետ շրջանակի հայհոյելու «իրավունքների» պաշտպանն ես. Աղաջանյանը՝ ՄԻՊ-ին

ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՄԻՊ Արման Թաթոյանին, մասնավորապես, նշելով․

«Արման Թաթոյան, քեզ սպառել ես եղբայր։ Դու երկակի ստանդարտներով առաջնորդվող, 687000 քաղաքացու «բ*-ի տղա» անվանող կոնկրետ շրջանակի հայհոյելու «իրավունքների» պաշտպանն ես։ Թե՞ դրան չես անդրադարձել, քանի որ գրառում անողը էդ պահին պաշտոնյա չէր։ Բայց ես էլ պաշտոնյա չեմ, իմ գրառմանն ինչու՞ ես նման ծավալուն անդրադարձ կատարել։

Պարզ ա, քո նախընտրելի քաղաքական ուժի ցուցակում էր, դու էլ դե տենց հայհոյելու ինդուլգենցիաներ բաժանող մեր «սիրելի» ՄԻՊ-ն ես։ Կարծում եմ լավ կանես էն Մալյան/Սամսոնյանների հետ որոշ ժամանակ դեաքթիվեյթ լինես»։

Ավելի վաղ  ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հիշեցրել էր պատերազմի ժամանակ նրա աշխատանքում թերությունների մասին:

Հիշեցնենք,  քարոզարշավի շրջանակում հանդիպումներից մեկի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ վիրավորական արտահայտություն էր արել։

 

  • Կիսվել: