երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դիլիջանում շանը սպանելու դեպքով հետաքրքրված է գլխավոր դատախազությունը. Քննչական կոմիտեին ցուցումներ են տրվել

Դիլիջանում շանը սպանելու դեպքով հետաքրքրված է գլխավոր դատախազությունը. Քննչական կոմիտեին ցուցումներ են տրվել

Դիլիջան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի տարածքում շանը կրակելու վերաբերյալ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու, նախաքննություն կատարելու և այդ շրջանակներում անհետաձգելի մի քանի քննչական գործողություններ իրականացնելու ցուցումով:

Այդ մասին PrimeNews.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:

Նրա ներկայացմամբ, ուղարկվել է նաև դեպքի վերաբերյալ «ECONEWS.AM» լրատվական կայքի համապատասխն հրապարակումը` դրանում նշված՝ դեպքին վերաբերող հանգամանքները ևս քննության առարկա դարձնելու համար։

Հիշեցնենք՝ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ռեստորանային համալիրի սեփականատերը դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Ավելի վաղ «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը հայտարարել էր, որ ինքն է կրակելով սպանել է «սեփական» շանը:

  • Կիսվել: