երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն, կատարվում է քննություն․ Ոստիկանություն

Դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի դիմապակուն, կատարվում է քննություն․ Ոստիկանություն

Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: