կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դավիթաշենի թաղապետի օգնականի կրակոցների գործով 3-րդ անձին են ձերբակալել

Դավիթաշենի թաղապետի օգնականի կրակոցների գործով 3-րդ անձին են ձերբակալել

Դավիթաշենի թաղապետի օգնականի կրակոցների գործով 3-րդ անձին են ձերբակալել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են խմբի կազմում սպանության փորձ կատարելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթաշենի թաղապետի օգնական Կորուն Մխիթարյանն իր շրջապատի մի քանի մարդկանց հետ կռիվ է արել:

Մասնավորապես՝ թաղապետի օգնականը ծեծի է ենթարկել Կոտայքի մարզի մի բնակչի՝ Ս. Ս.-ին՝ կոտրելով նրա ոտքերը:

Ու թեեւ իրավապահները քննում են վարկած, թե թաղապետի օգնականը հողակտորում շինարարության համար է կռվի մեջ ընկել, որ կրակել են նրա վրա, այնուամենայնիվ, պարզվում է՝ դրանից առաջ էլ կա նախապատմություն. Ռոման Համբարձումյանի օգնականի վրա ուղղված մայիսի 19-ի կրակոցների գործով իրավապահները իրական կրակողին մինչ օրս չեն գտել եւ որոշել են կալանավորել Կոտայքի բնակիչ Ս. Ս.-ին, որպեսզի իրական կրակողը գա, ներկայանա: Կասկածներ ունեն, որ ոտքերը կոտրած քաղաքացու մտերիմներն են հաշվեհարդար տեսել թաղապետի օգնականի նկատմամբ:

Երեկ երկու անձի դարձյալ ձերբակալել են սպանության փորձին իբրեւ օժանդակելու համար, որոնցից մեկը նույնիսկ Երեւանում չի եղել դեպքի օրը։
Ի դեպ Դատարանը չկալանավորեց երկու ձերբակալվածներին։

Իրավապահների մոտ տվյալներ կան՝ միջադեպի օրը Դավիթաշենի թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանն է առաջինը մեքենայից կրակոցներ արձակել, երբ փայտերով հարձակվել են իր մեքենայի վրա։ Ինչ զենքով է կրակել՝ մեզ դեռ չհաջողվեց պարզել:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին մի խումբ անձինք, դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության՝ դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։

Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ թաղապետի օգնականը հողակտորի զավթման հետ որեւէ առնչություն չունի եւ չի ունեցել, եւ իրենց համար կատարվածը առեղծված է»:

  • Կիսվել: