կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Դավիթ Մինասյանի կալանքը պետք է փոխվի, իսկ ոստիկանները նորմալ բերման ենթարկել պետք է սովորեն. Դանիել Իոաննիսյան

Դավիթ Մինասյանի կալանքը պետք է փոխվի, իսկ ոստիկանները նորմալ բերման ենթարկել պետք է սովորեն. Դանիել Իոաննիսյան

Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին, որ Դավիթ Մինասյանի խափանման միջոցը պետք է փոխվի, չպետք է կալանքի տակ մնա և ես չեմ կարծում, որ իր կալանքի տակ մնալն անհրաժեշտ է քրեադատավարական օրենսդրության հիմքերի տեսանկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Ես ենթադրում եմ, որ դա քրեական արդարադատության մարմինների կողմից իշխանության ներկայացուցիչների հնչեցրած քաղաքական հայտարարությունների արդարեցմանն ուղղված գործողություններ էր, այսինքն՝ իրենց գործողություններով փորձում են հիմնավորել, որ քաղաքական հայտարարությունները ճիշտ են, ինչը, իհարկե, վատ է և խոսում է քրադատավարական մարմինների անկախության դեֆիցիտի մասին»,-նշել է նա:

Իոաննիսյանը հավելել է, որ ոստիկանները կարիք նորմալ բերման ենթարկել սովորեն:

«Դա զուտ ուժ կիրառել չէ, մկան ունենալը բավարար չէ նորմալ բերման ենթարկելու համար, դա հմտություն է, որը պետք է ունենան և որը չունեն»,-ասել է Դանիել Իոաննիսյանը:

  • Կիսվել: