երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դատավոր Նախշքարյանի գործի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին

Դատավոր Նախշքարյանի գործի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին:

  • Կիսվել: