շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դատարանը վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ տնային կալանքը

Դատարանը վերացրեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ տնային կալանքը

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով:

Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր։ 

Մկրտիչ Սրբազանը ձերբակալվել, ապա կալանավորվել է 2025թ․ հոկտեմբերի 15-ին։ Ըստ մեղադրանքի, նա 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Տեր Արամ և Տեր Թադե քահանաներին և այլ հոգևորականների հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի օգտին, իսկ 2023թ․ ստիպել է մասնակցել իշխանության դեմ իրականացվող հավաքներին։

Նշենք, որ Մկրտիչ Սրբազանը կաթողիկոսի քրոջ որդին է։

  • Կիսվել: