երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դատարանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Դատարանի որոշմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Այս մասին հայտնել է նույն խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը․

«Որպեսզի պատկերացնեք իրավիճակի խեղման աստիճանը` վերաքննիչ քրեական դատարանի ամենահայտնի դատավորը` կալանավորեց պատգամավոր Արթուր Սարգսյանին»։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ Սիսիանի համայնքապետարանում  հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: 

Համայնքի ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անդամների կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է 3.631.050 ՀՀ դրամի գույքային վնաս:

  • Կիսվել: