ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատախազությունն ուսումնասիրում է ընտրակաշառքի մասին ապացուցող տեսանյութի համար ՔՊ-ի կողմից 500 հազար դրամի պարգև տալու հայտարարությունը

Դատախազությունն ուսումնասիրում է ընտրակաշառքի մասին ապացուցող տեսանյութի համար ՔՊ-ի կողմից 500 հազար դրամի պարգև տալու հայտարարությունը

Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ։ Այս մասին հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ այս մասին Փաշինյանը հայտարարել էր այսօր՝ Ջերմուկում։

« Քաղաքացիական պայմանագիր կուսկացությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 500 հազար դրամ պարգև այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք տալու-ստանալու փորձ կնկարահանեն։ Երկրորդ, կնկարահանեն պետական կամ ոչ պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգև կտանք յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»,- հայտարարել էր Փաշինյանը։

  • Կիսվել: