հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Դանակահարություն` Չարենցավանում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր Չարենցավանում հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որն ավարտվել է ողբերգությամբ, հայտնում է MakaryanNews-ը:

Աղբյուրը տեղեկացավ, որ Վիճաբանության մասնակից մի խումբ երիտասարդ սուր կտրող-ծակող առարկաներով, այդ թվում` ժամփուրով, հարձակվել են միմյանց վրա, որի հետևանքով մի քանի հոգի տեղափոխվել է «Չարենցավան» ԲԿ: Նրանցից մեկը, սակայն, դեռ վիրահատարան չհասած` մահացել է, իսկ մյուսը վիրավոր է` ոչ ծանր վնասվածքներով:

Նշվում է նաև, որ վիրավորը Չարենցավանում քրեական պատմություններով հայտնի, դեռ 2023 թվականին քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեղադրանքով կալանավորված «Տարզան» մականունով Արմեն Խալաֆյանի որդին է:

Տարզանը, ի դեպ, մինչև վերջերս տնային կալանքի մեջ էր գտնվում:

ՆԳՆ-ից հաստատեցին MakaryanNews-ի տեղեկությունը, որ երկու անձ կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

  • Կիսվել: