չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չե՞ք վախենում, որ մի օր ձեզ դատելու են ձեր «սրտի դատավորները». Փաշինյանի մեկնաբանությունը

Չե՞ք վախենում, որ մի օր ձեզ դատելու են ձեր «սրտի դատավորները». Փաշինյանի մեկնաբանությունը

Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում ու խորը գիտակցում եմ, որ եթե մի բան անեմ կամ արել եմ, որը պետք է իմ «սրտի» կամ «ոչ սրտի դատավորների» կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա։Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպե՞ս կորակեր այն ամենը, ինչ տեղի է ունենում հիմա դատական համակարգում:

Վարչապետն էլ արձագանքեց՝ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին թողնենք իր գործին:

Նա ասաց, թե հայաստանյան դատական համակարգում անկախության պրոբլեմ կա ու պետք է լուծել այդ պրոբլեմը:

Փաշինյանը նշեց, թե Հայաստանում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականացնում:

  • Կիսվել: