հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք. փաստաբան

Չարչյանին կալանավորելու՝ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք. փաստաբան

Պարոն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը, արձագանքելով նրա փաստաբանի պնդումներին առ այն, որ  Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հայտարարություն է տարածել՝ նշելով. ՛՛Հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի՛՛:

Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանը երեկ կալանավորվել է, դրանից առաջ նրա առողջական վիճակը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Նշենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։

  • Կիսվել: