ուրբաթ, փետրվար 23
23 / 2 / 2024
Բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ. Նրանց մոտ թմրանյութ է եղել

Բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ. Նրանց մոտ թմրանյութ է եղել

Վայոց ձորի մարզի պարեկները իրավախախտների են հայտնաբերել, որոնց մոտ եղել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեկտեմբերի 5-ին, պարեկները ծառայության ժամանակ ժամը 07:30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 143 կմ հատվածում նկատել են Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ավտոմեքենայում գտնվողների մոտ հնարավոր է թմրանյութ լինի:

Պարեկները վարորդ՝ Արցախ Հանրապետության քաղաքացի 30-ամյա Նարեկ Հ.-ին, ուղևորներ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Նարեկ Զ.-ին և 21-ամյա Արման Գ.-ին թմրանյութ պահելու, կրելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վայքի բաժին:

Արդեն անձնական խուզարկությամբ Նարեկ Զ.-ի մոտ հայտնաբերվել է 3.64 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված  և մանրացված դեղնականաչավուն զանգված, Արման Գ.-ի մոտ՝ 7.79 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող չորացված և մանրացված դեղնականաչավուն զանգված ու ներսից ծխուկի հետքով ապակյա կաթուցիչ՝ 3.78 գրամ զանգվածով: 

Նշված անձինք բոլորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայողներ, ինչի համար էլ կազմված փաստաթղթերը ոստիկանության Վայքի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: