հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները. Արզաքանցյան

Բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները. Արզաքանցյան

Քիչ առաջ Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ՝ համակիրների հետ հանդիպման ընթացքում, բերման են ենթարկվել Հայաստանի դեմոկրատական կուսակցության շտաբերի ղեկավարները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը:

՛՛Դեմոկրատական կուսակցության առաջնորդները` հանգամանքները ճշտելու նպատակով այցելել են Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, սակայն ոստիկանությունից մինչ այս պահը որևէ պատասխան չի տրվել՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: