հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ  դատավորների. Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են

ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների. Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների։

Որոշումները հրապարակվել են ԲԴԽ նիստում։

ԲԴԽ որոշմամբ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Վարոսյանին և Աննա Արզումանյանին հայտարարվել է նկատողություն։

Նույն դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին հայտարարվել է խիստ նկատողություն։  

ԲԴԽ-ն նաև բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

Խորհուրդը էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է դատավորի լիազորությունները։

 

  • Կիսվել: