երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության վերաբերյալ միջնորդությունը՝ որոշել է այն բավարարել։

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին  հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է  մտնում որոշման պահից և վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք», - հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

  • Կիսվել: