երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նորայր Նորիկյանը մանրամասներ ներկայացրեց

Ազատում զոհվածների ծնողները երկրորդ փակ հանդիպումն են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նորայր Նորիկյանը մանրամասներ ներկայացրեց

Ապրիլին Ազատ գյուղում ծնողների մասնակցությամբ տեղի են ունեցել կարևոր քննչական գործողություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ ծնորղներն անգամ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն ինքը չի մասնակցել.«Այդպիսի պայման էր դրվել ծնողների առջև, որ ես չպետք է մասնակցեմ այդ հանդիպմանը։ Ապրիլի 30-ին  մեր կողմից միջնորդություն է նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը՝ զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի արտահոսքից հետո  այն որքա՞ն ժամանակ հետո կարող էր մահացու լինել, եթե զինծառայողների զոհվելու բայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ապա ողջ մնացած զինծառայողները կարո՞ղ էին այդ պահին չթունավորվել շմոլ գազով, հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեին գիտակցությունը, և զինծառայողները միաժամանա՞կ են ստացել այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են եղել ժամանակային առումով։ Վարույթ իրականացնող մարմինը միջնորդությունը բավարարել է ամբողջությամբ  և մայիսի 25-ին նշանակվել է դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքները մինչ այս պահը չկան»։

Նա նաև ավելացրեց, որ վերջերս տեղի է ունեցել վարչապետի և զինվորների ծնողների երկրորդ փակ հանդիպումը.«Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հուլիսին, հնարավոր է, որ ստացվեն փորձաքննությունների եզրակացությունները, որից հետո մեծ է հավանականությունը, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից կհայտարարվի նախաքննության ավարտ և գործը կուղարկվի դատարան»։

 

 

  • Կիսվել: