հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը` հայրենիք վերադարձած հայ գերիների վերաբերյալ

Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը` հայրենիք վերադարձած հայ գերիների վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը և ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարություն են տարածել այսօր վերադարձած հայ գերիների վերաբերյալ:

՛՛Ուրախությամբ տեղեկացնում ենք Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձի մասին: Գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը մենք ևս հանձնառել էինք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը:

Սիրանուշ Սահակյան
Արտակ Զեյնալյան՛՛:

  • Կիսվել: