շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արշակ Սրբազանն է պատկերված տեսանյութում, եզրակացության պատճենը տրամադրվել է հանձնախմբի անդամներից մեկին. ՔԿ

Արշակ Սրբազանն է պատկերված տեսանյութում, եզրակացության պատճենը տրամադրվել է հանձնախմբի անդամներից մեկին. ՔԿ

Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ փորձաքննության պատասխանները տրամադրվել 3–րդ անձի։

NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը հայտնել է. «Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի հարցման՝ հայտնում ենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,– ասվում է պատասխանի մեջ։

  • Կիսվել: