հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Արփինե Սարգսյանը՝ մեքենայում բռնկված հրդեհի և 4 անձի մոխրшնալու ողբերգայան դեպքի մասին

Արփինե Սարգսյանը՝ մեքենայում բռնկված հրդեհի և 4 անձի մոխրшնալու ողբերգայան դեպքի մասին

Դեռևս փորձաքննության արդյունքներ չունենք և վաղ է որևէ վերջնական գնահատական տալ, բայց նախնական տվյալով ուզում եմ ասել, որ գազի արտահոսքի հետ գործ ունենք։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Սուրենավանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ 4 քաղքացիներ այրվել ու մոխրացել էին ավտոմեքենայում։

«Ունենք նաև որոշակի ապացույցներ, որոնք վկայում են, որ հենց դա է եղել պատճառը։ Կսպասենք փորձաքննության արդյունքներին և  արդեն վստահ եզրահանգումների կգանք։ Ամեն դեպքում սպանության հետ գործ չունենք»։

Հարցին, ինքը կմնա՞ իր պաշտոնին, թե՞ վարչապետն արդեն իրեն փոխարինողներ է փնտրում, Արփինե Սարգսյանը պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության վարչապետը սահմանված ժամկետում կանի նշանակումները և հանդես կգա հայտարարությամբ, այլ ասելիք չունեմ։ Այս պահին ես զբաղեցնում եմ ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այսքանը»։

Ինչ վերաբերում է նրան, թե որքանով է հավանական, որ արտահերթ ընտրություններ տեղի կունենան, նախարարն ասաց. «Նմանատիպ խոսակցություններ այս պահի դրությամբ չկան։ Կայացել են մեր հերթական ընտրությունները, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, կան ձևավորված արդեն ընտրական պրոցեսի շրջանակներում ուժեր, որոնք որ անցել են խորհրդարան, հընթացս նաև Սահմանադրական դատարանն է դիտարկում բողոք և կարծում եմ դրանով կեզրափակվի։ Մնացյալ հարցերի հետ կապված որևէ քննարկում չկա այս պահին»։

Հայտնել էինք, որ  հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ՝ «դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

  • Կիսվել: