Արմեն Չարչյանը կալանավորվեց
Դատարանը քիչ առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց:
Ըստ դատարանի որոշման՝ կալանավորման հիմքերն առկա են, իսկ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։
Նշենք, որ որոշումը կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին մամուլում տարածվեց մի ձայնագրություն, որտեղ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին տեղեկացնում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և պարտադրում է անպայման մասնակցել ընտրություններին։