չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Արմեն Աշոտյանը կալանավորվեց

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին  չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։ 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, սակայն, ըստ Քննչական կոմիտեի, Աշոտյանը խախտել է խափանման միջոցի պայմանները, ինչի հետևանքով նրան հունիսի 14-ին ձերբակալել էին, այնուհետև Աշոտյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել կոռուպցիոն դատարան։

Արմեն Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։

 

  • Կիսվել: