երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան  հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն

Արդարադատության նախարարի հրամանով «Արմավիր» ՔԿՀ-ում նոյեմբերի 16-ին կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն՝ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին զուգահեռ։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Ծառայողական քննությունից բացի՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, կիրականացվի 2019 թվականին քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկներում նման դեպքերի պատճառները բացահայտելու և կանխելու նպատակով:

  • Կիսվել: