շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արման Դիլանյանը հյուրընկալել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ ՀՀ-ի հարցերով համազեկուցողներին

Արման Դիլանյանը հյուրընկալել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ ՀՀ-ի հարցերով համազեկուցողներին

2021 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում իրավունքի գերակայությանը, ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը և դատական իշխանության անկախությանը վերաբերելի հարցերի շրջանակ:

 

  • Կիսվել: