ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախ այցի արդյունքների վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն առնվազն զարմանալի է. Թաթոյան

Արցախ այցի արդյունքների վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունն առնվազն զարմանալի է. Թաթոյան

ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը, մեղմ ասած, զարմանալի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թաթոյան» իրավունքի և արդարադատության հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Առաքելության արդյունքում հայտարարվել է, որ առաքելության անդամներն էթնիկ զտումների ականատես չեն եղել։ Մինչդեռ առաջին հերթին` ՄԱԿ-ը պետք է կանխեր տեղի ունեցածը, երկրորդ՝ առաքելությունը պետք է գար Կոռնիձոր և Գորիս և խոսեր փախստականների հետ, հետո գնար Արցախ և ամեն ինչ տեսներ, այլ ոչ թե գործեր Բաքվի հրամանով»,- նշել է Թաթոյանը։ 

Ըստ նրա՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր ազգի հետ կապված միջազգային կառույցների գեղեցիկ խոսքերն ուղղակի խոսքեր են, իսկ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գործում են քաղաքական դրդապատճառներով։ Դա վերաբերում է ոչ միայն Արցախին, այլեւ Հայաստանին, պարզաբանեց Թաթոյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը խարխլում է ողջ միջազգային իրավական համակարգը։

  • Կիսվել: