Առաջիկայում հանրությունը կտեղեկանա՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. փաստաբանը հայտնում է, որ քաղաքացին ձայնագրել է իր ու Ստեփանավանի քաղաքապետի խոսակցությունը
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա ով է ճիշտ, ով՝ սխալ:
Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող եք»,-նշել է նա: