չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ

Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Համապատասխան նախագիծը տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում:

Նախագծով առաջարկվում է ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագիր սովորողներին տարկետում տրամադրել ուսումնառության ամբողջ ժամկետով։ Միաժամանակ այդ կրթական ծրագիրն ավարտած և ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում Ոստիկանության կամ Փրկարար ծառայության պաշտոնի նշանակված անձանց առաջարկվում է ազատել պարտադիր զինվորական ծառայությունից, եթե նրանք օրենքով սահմանված անընդմեջ ծառայության ժամկետով ծառայեն այդ մարմիններում։

Տարկետման և ծառայության ժամկետը չի կարող տարածվել 35 տարին լրանալուց հետո։

Նախագծով նախատեսվում է ընդունելության առաջին փուլում 70 տեղ՝ տարկետման իրավունքով, հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել Կառավարության որոշմամբ։ Հիմնավորման համաձայն՝ մեկ սովորողի համար մեկ տարի վեց ամիս տևողությամբ կրթության հաշվարկային ծախսը կազմում է 4 մլն 333 հազար 320 դրամ։

  • Կիսվել: