հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով երրորդ «զոհը» Վլադիմիր Գասպարյանն է. դատարանը որոշում է կայացրել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով երրորդ «զոհը» Վլադիմիր Գասպարյանն է. դատարանը որոշում է կայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը մերժել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայցը: ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Գասպարյանի, Անժելա Գասպարյանի, Անգելինա Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Վլադիմիր Գասպարյանի կողմից ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տ. Դավթյանի 06.09.2021թվականի գրությունը (վարչական ակտը) անվավեր է ճանաչել և գույքերի ձեռքբերման պահի շուկայական արժեքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է՝ պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Դատելով իրավիճակից՝ հաջորդ պաշտոնյան, որի մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դիմում կներկայացվի դատարան ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է լինելու:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:
Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին ԱԱԾ գնադապետ Նուբարաշեն ՔԿՀ նախկին պետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանից և Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը

• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին,

• Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:
Սերոբ Հարությունյանից բռնագանձել՝
• Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ, եւ այլ անշարժ գույքեր։

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, ով հայտնի դարձավ այն բանից հետո, որ ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել՝ պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

 

  • Կիսվել: