երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Ադրբեջանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների դատավարությունը․ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին

Ադրբեջանում հետաձգվել է առևանգված հայ զինծառայողների դատավարությունը․ հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում հետաձգվել է ​​​​առևանգված հայ զինծառայողների ապօրինի դատավարությունը։

Հարություն Յուրիկի Հովակիմյանի ու Կարեն Աշոտի Ղազարյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 5-ին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներից։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների հետ կապն ընդհատվել էր:  Քննչական կոմիտեից ավելի ուշ տեղեկացրել էին, որ նախնական տվյալով՝ Ադրբեջանի զինված խումբը հատել է սահմանը և առևանգել հայ զինծառայողներին:

  • Կիսվել: