երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան

ԱԱԾ տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնի. Անդրանիկ Սիմոնյան

Ազգային անվտանգության տնօրենն ու տեղակալներն ատեստավորում չեն անցնելու։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Անդրանիկ Սիմոնյանը` խոսելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի մասին։
«Նախագծով, բացառությամբ ԱԱԾ տնօրենի և տեղակալների, մնացած բոլոր ծառայողներն աստիճանաբար անցնելու են ատեստավորում»,– նշեց Սիմոնյանը։
 

Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։

Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:
Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:

  • Կիսվել: