ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
5 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը

5 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը

Հունիսի 4-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը։

  • Կիսվել: