կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
28-ամյա Անգելինան հետախուզվում էր ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու մեղադրանքով

28-ամյա Անգելինան հետախուզվում էր ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու մեղադրանքով

Հուլիսի 31-ին, ժամը 00.40-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 28-ամյա Անգելինա Մ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2022 թ. հոկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 172-րդ հոդվածի (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: