շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
2021-ին ՍԴ ծանրաբեռնվածությունն էապես աճել է

2021-ին ՍԴ ծանրաբեռնվածությունն էապես աճել է

2021-ին ՍԴ ծանրաբեռնվածությունն էապես աճել է։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022թ․ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

ՍԴ ներկայացուցչի խոսքով՝ ավելի շատ հայցեր են ստացվում ոչ միայն պատգամավորներից։ «Մասնավոր անձանցից ստացվող դիմումներն ավելացել են՝ 70-ից դառնալով 91, իսկ դատարաններից՝ 15-ից 20։ Բացի այդ, երեք դիմում է ներկայացվել ՏԻՄ-երից։ Նախկինում նման պրակտիկա չի եղել։ Հայաստանի օմբուդսմենը 2020 թվականին նույնպես հայց չի ներկայացրել, իսկ 2021 թվականին նա ներկայացրել է միանգամից 9 դիմում։ Դատարանի գործառույթների վրա չազդող հարցերով դիմումները 97-ից դարձել են 138»,-պարզաբանեց Առաքելյանը։

Իր հերթին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանը Առաքելյանին հարցրեց՝ կարծում է արդյոք, որ այս հայցերից գոնե մի քանիսն ինքնանպատակ են հետապնդում, այն է՝ Սահմանադրական դատարանի աշխատանքի ծանրաբեռնումը։ «Ես չեմ ուզում հրապարակային խոսել այդ հարցի շուրջ։ Իմ կողմից դա կարող է ոչ կոռեկտ հնչել։ Այնուամենայնիվ, մասնավոր զրույցներում չեմ զլանա խոսել այս մասին»,- ասաց ՍԴ աշխատակազմի ղեկավարը։

 

  • Կիսվել: