հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ

Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Նախաձեռնվել է վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Դատախազությունից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1.2 տարեկան երեխա: Երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված մեկամյա փոքրիկը:

Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։

 

  • Կիսվել: