կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 8-ին Շարժա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 64-ամյա Սաշիկ Մ.-ն, որը ապրիլի 30-ից ՌԴ Օմսկ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազին:

  • Կիսվել: