շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը պետք է հեռացվի պաշտոնից. «Սասնա ծռեր»

Զոհրաբ Մնացականյանը պետք է հեռացվի պաշտոնից. «Սասնա ծռեր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը գտնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից: Կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և “Արցախը Հայաստան է և վերջ”-ը դարձնել պետական քաղաքականություն։

Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից։

  • Կիսվել: