երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթել Ժոզեֆ Բորել Ֆոնտելեսին

Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթել Ժոզեֆ Բորել Ֆոնտելեսին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթել Ժոզեֆ Բորել Ֆոնտելեսին՝ ԵՄ արտաքին գործերի քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին նախարարը գրել է թվիթերյան էջում։

«Հաջողություն եմ մաղթում Ժոզեֆ Բորել Ֆոնտելեսին՝ ԵՄ արտաքին գործերի քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Լիահույս եմ սերտորեն աշխատելու Հայաստան-ԵՄ ընդարձակ և բազմաբովանդակ օրակարգի շուրջ: Մեծ շնորհակալություն Ֆեդերիկա Մոգերինիին տարիների սերտ համագործակցության և բարեկամության համար»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: