երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
«Ժողովուրդ». Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցեց հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին

«Ժողովուրդ». Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցեց հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից:

Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»:

Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով: Հիմա դեռեւս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերեւս դեռ չունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: