շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զարեհ Սինանյանը Բոստոնում հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը Բոստոնում հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Բոստոնում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ` հիմնադիր և ղեկավար Բարբարա Մերկերյանի գլխավորությամբ: Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրել է հայաստանյան ներկայիս իրավիճակը, ապա ընդգրկուն ակնարկ կատարել գրասենյակի բոլոր ծրագրերին:
 
Հադիպման ընթացքում ասոցիացիայի անդամները համագործակցության մի շարք ծրագրեր են առաջարկել, մասնավորապես` հայաստանցի կանանց համար առաջնորդության դասընթացների կազմակերպման ուղղությամբ:
 
Armenian Art Fair նախաձեռնության համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը ներկայացրել է համաշխարհային հայկական մշակութային ծրագիրը, որը նպատակ ունի Հայաստանում հավաքել ամբողջ աշխարհի հայ արվեստագետներին, և դարձյալ գրասենյակի հետ սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամսում ամփոփել համատեղ աշխատանքի ուղղությունները և տեսակապով հանդիպում ունենալ:

  • Կիսվել: