չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը նախապայման չէ. Աղաջանյան (տեսանյութ)

«Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը նախապայման չէ. Աղաջանյան (տեսանյութ)

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ պատասխանել է դիտարկմանը, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջ քաշեց ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայմանը:

Հարցին՝ արդյոք հայկական կողմի դիրքորոշումը փոխվե՞լ է, և սա պայմանավորվածության խախտում չէ՞՝ Աղաջանյանը նշել է, որ այդ հայտարարությունը նախապայման չէր:

՛՛Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել,որը մեզ համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է՛՛,-մասնավորապես ասել է Աղաջանյանը:

 

  • Կիսվել: