հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զախարովան մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի բացակայությունը ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստից

Զախարովան մեկնաբանել է Արմեն Գրիգորյանի բացակայությունը ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստից

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ի սկզբանե պատրաստվում էր մասնակցել ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստին, սակայն հետո հրաժարվեց ժամանակացույցի փոփոխության պատճառով: Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Հետո մենք տեսանք, որ նա Երևանում հյուրընկալել էր Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդականին։ Միաժամանակ ԱԽ քարտուղարների նիստում Հայաստանը ներկայացել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանով և ընդհանուր առմամբ մասնակցում էր նիստին», - ասաց Զախարովան։
Նա ընդգծեց՝ մասնակցության մակարդակը որոշում է հենց պետությունը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: