Ըստ փորձագետի, ճիշտ է, որ Վահե Գրիգրոյանը չի մասնակցում ՍԴ նիստերին
«Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագծերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ճիշտ է համարում այն, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, ինչպես նաև մասնակից չէ որոշումների կայացմանը:
Ըստ Հոկտանյանի, եթե Վահե Գրիգորյանը կարծում է, որ ՍԴ-ն ձևավորվել է ոչ լեգիտիմ ճանապարհով, ապա ավելի լավ կլիներ ընդհանրապես չմասնակցեր ՍԴ աշխատանքին: «Ես իրավաբան չեմ, սակայն տրամաբանությունն այն է, որ ամեն ինչ պետք է հենց այդպես լիներ»,- հավելեց փորձագետը:
Նկատենք, որ օրերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Վահե Գրիգորյանը աշխատավարձ է ստանում չաշխատելու համար: Ըստ աղբյուրի, յուրաքանչյուր ամսվա համար Վահե Գրիգորյանի ծառայողական մեքենայի համար գնվում է 240 լ բենզին, նրան տրամադրվել է աշխատասենյակ՝ համապատասխան գույքով և ստանում է շուրջ 900 հազար դրամ աշխատավարձ: